Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը: Սակայն կար խնդիր նորածնային և մանկական հիվանդասենյակների հագեցվածության առումով: Հնարավորություն չունենալով տեղում ապահովել նորածինների բավարար բուժսպասարկումը բժիշկները հաճախ հիվանդ երեխաներին տեղափոխում էին Երևանի բժշկական հաստատություններ:

 

«Նոյեմբերյանի Նասիբյանի անվան ԲԿ»-ում այլևս այդ հարցը լուծված է:

 

«VivaCell- MTS»-ը և «BirthLink» ՀԿ –ն նորածնային բաժանմունքին էին տրամադրել մանկական վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկ, պուլսօքսիմետր, շնչական շարժական բալոն, տաքացվող ներքնակ , վակուումային կլանիչ և նեոնատալ խնամքի այլ պարագաներ:

 

«Մենք բավական մեծ ներդրումներ ենք արել առողջապահության ոլորտում, հատկապես ծննդատների և հիվանդանոցների կահավորման և համապատասխան սարքավորումներով համալրելու ուղղությամբ: 2008թ.-ից ավելի նման կենտրոններ են համալրվել ժամանակակից սարքավորումներով, իսկ բժիշկներն ու բուժքույրերը դասընթացների շնորհիվ ստացել են համապատասխան մասնագիտական գիտելիքներ:

 

«Մարդկային կյանքի փրկության հարցում չափազանց կարևոր է բարձրակարգ մասնագետի առկայությունը: Հմտություններն ու գիտելիքն արդյունավետ դրսևորելու բժշկի ցանկությունը, սակայն, ուղղակիորեն կապված է նրան տրված հնարավորության հետ: Բարձրակարգ բուժսարքավորումը երաշխավորում է գործադրված ջանքերի արդյունավետությունը: «VivaCell- MTS»-ը  ևս ձգտում է հնարավորինս աջակցել բժշկին՝ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով»,- ասաց Վ«VivaCell- MTS»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Ինչպես նշեց Նոյեմբերյանի հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արմեն Բարսեղյանը, հիշյալ սարքավորումները արդեն իրենց արդարացրել են գործնականում: Մի քանի նորածիններ , որոնք ունեին շնչառական խանգարման համախտանիշ և նորածնային այլ պաթոլոգիաներ , հիշյալ սարքավորումների շնորհիվ հաջողությամբ դուրս են բերվել ճգնաժանային իրավիճակներից:

 

Ավելորդ չեմ համարում նշել, որ դոնոր կազմակերպությունների նման մոտեցումները հեռավոր մարզերի առողջապահական խնդիրների ունեն ռազմավարական նշանակություն:

 

Հեղինակ. Համլետ Չոբանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ